Կավագործության արտ-թերապիա՝ Whitemind-ում 🤍

«Իմ հերոսը․ կերպար և պատմություն»․ երբ «ներքին» հերոսները վերածվում են կերպարների՝ կավի միջոցով։

Մեր ներաշխարհում կան զգացմունքներ, որոնք հաճախ չենք կարող արտահայտել բառերով։ Արվեստը կարող է դառնալ բացառիկ բանալի մեր սեփական զգացմունքները ճանաչելու, ուսումնասիրելու և իմաստավորելու համար։ Իսկ կավագործությունը՝ որպես արտ-թերապիայի տեսակ, հնարավորություն է տալիս փոխակերպել հույզը՝ հերոսի։

Whitemind-ը և @Tevq արտ-ստուդիան համատեղ հրավիրում են ինքնաճանաչման ստեղծագործական ճամփորդության՝ ինչպես խմբային, այնպես էլ անհատական մասնակիցներին։

Ի՞նչ է սպասվում քեզ

Սա պարզապես կավագործության դաս չէ, այլ ստեղծագործական փորձառություն՝ սեփական զգացմունքները բացահայտելու և ինքդ քեզ նորովի ճանաչելու համար։

Սեանսի ընթացքում դու կկարողանաս՝

  • Բացահայտել քո ներքին հերոսին՝ կավի միջոցով ստեղծելով սեփական զգացմունքներն արտացոլող կերպար։

  • Արտահայտվել առանց բառերի՝ ձև տալով այն հույզերին, որոնք դժվար է նկարագրել։

  • Ստեղծագործել ազատորեն՝ առանց ճիշտ կամ սխալ արդյունքի մասին մտածելու։

  • Ժամանակ նվիրել ինքդ քեզ՝ կտրվելով առօրյայից։

Կավագործության նախնական փորձ անհրաժեշտ չէ։

Ո՞ւմ համար է սեանսը

Նրանց համար, ովքեր ցանկանում են ավելի լավ ճանաչել իրենց, բացահայտել ինքնարտահայտման նոր ուղիներ և ստեղծագործության միջոցով ժամանակ նվիրել սեփական ներաշխարհին։

Մասնակցությունը բաց է ինչպես անհատների, այնպես էլ կորպորատիվ խմբերի համար։

Գուցե այն, ինչի համար դժվար է բառեր գտնել, կարողանա ձև ստանալ…

📅 Ամսաթիվը՝ 10.12.2026 թ.
⏰ Ժամը՝ 14։00–18։00
📍 Վայրը՝ Արամի 4, 2-րդ մուտք, 3-րդ հարկ

Մասնակցության արժեքը՝

  • Անհատական մասնակցություն՝ 25 000 դրամ

  • Վաղ գրանցման դեպքում՝ մինչև 26․11․2026թ․՝  20% զեղչ (20 000 դրամ)

  • Կորպորատիվ փաթեթներ՝ 15% զեղչ

  • Մշտական և երկարատև համագործակցություն ունեցող գործընկերների համար գործում են հատուկ պայմաններ։

Նախապես գրանցվելը պարտադիր է։

Ժամանակահատված: 10.12.2026

Արժեք: 20 000 AMD AMD

Տևողություն: 4 ժամ

Ձևաչափ: Անհատական և խմբային (կորպորատիվ)

Թեմաներ: Ինքնաճանաչում, Անձնային Աճ

Գրանցվել թրեյնինգին